ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.01.2017 11:03
Հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 12.15-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1985 թ. ծնված Մխիթար Ն.-ին, որը 2016 թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: