ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2019 18:07
Լեհվազ գյուղի անտառի հրդեհի հետքերով
Օգոստոսի 29-ին, ժամը 18.10-ին, Մեղրիի ՀՓՋ-ից ոստիկանության Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ գյուղի անտառային հատվածում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մեղրի համայնքի Լեհվազ-Վահրավար գյուղերի ճանապարհի աջակողմյան հատվածի սարերում, հրդեհի հետևանքով այրվել է մոտ 7 հա խոտածածկ տարածք և գիհի տեսակի ծառեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է նաև Ագարակ քաղաքի մի բնակչի հողամասի 250 ք/մ պտղատու այգին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մոտ 300.000 դրամի վնաս: Հրդեհվել է նաև Լեհվազ գյուղի բնակիչներից մեկի 1200 ք/մ խաղողի այգին, ինչի հետևանքով նրան պատճառվել է մոտ 400.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9 տարեկան երկու բնակչի կողմից կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Վերջիններս հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: