ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2016 11:00
Անօրինական պահվող զենքի վտանգները
Հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գևորգ Ո.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է մեծ մուրճով և երկաթյա սեպով փայտ կոտրելու ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Չինարի գյուղին պատկանող «Ալիքոյի» աղբյուրի մոտ 1993 թ. ծնված Գևորգ Մ.-ն իր մոտ անօրինական պահվող, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով շշի վրա կրակելու ժամանակ գնդակն ուղղությունը շեղել և դիպել է Գևորգ Ո.-ի ծնկին:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: