ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.04.2014 12:38
Ի լրումն «Բնակարանային գողությունների հեղինակը Վրաստանի քաղաքացի էր» հրապարակման
Մարտի 4-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1961 թ. ծնված Սաթիկ Ս.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականները կոտրելով, Սաթիկ Ս.-ի բնակարանից գողացել են «նոութբուք» և «նեթբուք» համակարգիչներ, ձեռքի էլեկտրոնային գիրք, 600 դոլար, 50 եվրո, 5.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ապրիլի 9-ին թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության տեղափոխված, 1979 թ. ծնված Գեորգի Գ.-ն:
Գեորգի Գ.-ն կալանավորված է:
***
Ապրիլի 9-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք է զանգահարել 1986 թ. ծնված Մանյա Գ.-ն և հայտնել, որ բնակարանից կատարվել է գողություն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով` գողացել են 2 «նոութբուք» համակարգիչ և ոսկյա զարդեր` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գեորգի Գ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է: