ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2014 11:10
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

Սեպտեմբերի 13-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում կանցկացվի հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ, «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք սեպտեմբերի 13-ին, ժամը 8:45-ին, լինել ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի առջև:
Հասցեն՝ Նալբանդյան 130:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: