ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2016 14:37
Աբխազիայի իրավապահները 7 տարի որոնում էին Արևաշողում հայտնաբերված տղամարդուն
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 21-ին, ժամը 18.55-ին, Արևաշող գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Սանասար Մ.-ն, ով 2009 թ. հուլիսի 8-ից Աբխազիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Աբխազիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 156 հոդվածի 4-րդ մասի /խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով/ և 192 հոդվածի 2-րդ մասի /առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելը/ մեղադրանքով: