ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.03.2019 12:38
Իսրայելի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 2-ին, ժամը 08.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 24-ամյա Մերի Ա.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից: