ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2013 09:56
Ինչո՞ւ էր «ԶԻԼ»-ի վարորդը բենզասղոցը անտառ տարել
Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Փամբակ գյուղի ուղղությամբ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի մի ավտոմեքենա է ընթանում:
Ոստիկանները Փամբակ գյուղում ստուգման են ենթարկել «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:
Վարորդ Տարոն Ս.-ն հայտարարել է, որ փայտանյութը Փամբակ գյուղի հարակից անտառից է, բենզասղոցի օգտագործմամբ պատրաստել է ինքը` ապօրինի հատելով 3 բոխենի և կաղնի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: