ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2018 11:04
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 23-ին՝ ժամը 23.00-ին, Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները, ինչպես նաև վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին՝ ժամը 20.50-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «Շեվրոլետ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժամունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 23-ին՝ ժամը 15.00-ին, բաժին են հրավիրել 1960 թ. ծնված Եփրեմ Է.-ին: Քաղաքացին հաղորդում է տվել, որ փետրվարի 21-ին՝ ժանը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին, շրջադարձ կատարելու ժամանակ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած «ՎԱԶ-21213»-ին, ինչի հետևանքով ինքը ստացել է «աջ ամրակի միջին երրորդի փակ կոտրվածք»:
Կատարվում է քննություն: