ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2019 13:05
Ոստիկանները բացահայտեցին ժամացույցների խանութից կատարված գողությունը
Ապրիլի 4-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որ Մոսկովյան փողոցում գործող ժամացույցների խանութից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ ժամացույցների խանութից գողացել են տարբեր տեսակի ժամացույցներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Ռոման Օ.-ն:
Ապրիլի 10-ին, ժամը 18.20-ին, Ռոման Օ.-ն իր վարած «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: