ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.05.2018 11:35
Ժամանեց Երևան և բերման ենթարկվեց ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 8.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Էդուարդ Ս.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով: