ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2017 14:50
Թունավորումներ
Ապրիլի 4-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1959 թ. ծնված Լազր Մ.-ն, 1964 թ. ծնված Քնարիկ Մ.-ն, 1987 թ. ծնված Աննա Բ.-ն, 1984 թ. ծնված Սարգիս Մ.-ն, 1988 թ. ծնված Աքսաննա Մ.-ն, 2010 թ. ծնված Ավետիք Մ.-ն և 2012 թ. ծնված Լազր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, տունը վերանորոգելուց հետո թունավորվել են շինարարական ներկի հոտից:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը թունավորումով բուժօգնության է տեղափոխել 1952 թ. ծնված Արտավազդ Բ.-ին, 1976 թ. ծնված Վարդան Բ.-ին և 1992 թ. ծնված Գարիկ Ա.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին Արտավազդ Բ.-ն բացատրություն է տվել, որ հյուր են եկել Գյումրի և գտնվել են նշված հասցեում, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ և հնարավոր է վատացել են ներկանյութի հոտից:
Կատարվում է քննություն: