ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 16:09
Թունավորվել են գազի արտահոսքից
Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնություն են ստացել Սպիտակ քաղաքի 5 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից՝ թերայրված գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: