ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2017 16:32
Թունավորվել են լոգանք ընդունելիս
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելիս, լոգարանի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: