ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2012 10:52
Թունավորվել են տորթ ուտելու հետևանքով
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նարինե  Մարգարյանը, 2010 թ. ծնված Համլետ   Բարլոյանը, 2005 թ. ծնված Անուշիկ  Բարլոյանը և 2003 թ. ծնված Գոհար  Բարլոյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են  հոկտեմբերի 9-ին մի բնակարանում հյուրընկալության ժամանակ տորթ ուտելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

  
		




















































