ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.12.2013 13:46

Թունավորվել են գազի արտահոսքից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին,  հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա  Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն և 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Քաջարան քաղաքի Գայի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազաջեռուցիչ սարքի գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: