ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2016 17:02
Թունավորում՝ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Աննա Դ.-ն, 2002 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, 1951 թ. ծնված Ֆենյա Դ.-ն, 2008 թ. ծնված Լևոն Դ.-ն, 2014 թ. ծնված Դավիթ Դ.-ն, 1977 թ. ծնված Արսեն Դ.-ն, 1984 թ. ծնված Լիանա Լ.-ն:
Պարզվել է,որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: