ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.01.2019 16:47
Թունավորում Մարտունիում
Հունվարի 12-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Նելլի Օ.-ն, 1997 թ. ծնված Գոռ Օ.-ն և 1967 թ. ծնված Աշոտ Օ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: