ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2017 10:56
Թունավորում Դդմաշեն գյուղում
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1979 թ. ծնված Սասուն Մ.-ն, 1955 թ. ծնված Ժանետա Մ.-ն, 1984 թ. ծնված Հերիքնազ Հ.-ն, 2006 թ. ծնված Ժաննա Մ.-ն և 2005 թ. ծնված Վիգեն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են, նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Դդմաշեն գյուղի իրենց տանը` անհայտ հանգամանքներում:
Կատարվում է քննություն: