ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2014 11:54
Թունավորում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 1981 թ. ծնված Աննա Ա.-ն և 2006 թ. ծնված Անի Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: