ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2016 10:00
Թմրամիջոցը քաղել էր աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից
Ոստիկանության Լուռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ջահուկյան փողոցի գերեզմանատան մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Լ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանաչավուն, չորացված և մանրացված զանգված: 
Արմեն Լ.-ն հայտարարել է, որ այն կանեփ թմրամիջոց է, քաղել է աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից: 
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

  
		




















































