ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2019 17:55
Գողության կասկածանքով բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները մարտի 30-ին, ժամը 22.30-ին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հայկ Թ.-ին (համաներմամբ ազատված/ և 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ն՝ վերջինիս վարած «ՎԱԶ 21150» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Հայկ Թ.-ի մոտից հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված 2.23 գ դեղնականաչավուն, կանեփանման չոր զանգված:
Հայկ Թ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Ավտոմեքենայի զննությամբ սրահից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման չոր զանգված՝ 2.87գ քաշով և 2 առանձին թղթի մեջ փաթաթված, համապատասխանաբար 0.54գ և 0.19գ դեղնականաչավուն կանեփանման չոր զանգված:
Գարիկ Հ.-ն հայտնել է, որ 2.87գ զանգվածը պատկանում է իրեն, իսկ երկու փաթեթները 0.73 գ քաշով պատկանում են Հայկ Թ.-ին:
Ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է նաև ավտոմեքենայի 3 էլեկտրական մարտկոց, որոնք ըստ Գարիկ Հ.-ի հայտարարության՝ պատկանում են իրեն:
Հայկ Թ.-ն նշել է, որ նշված զանգվածը հավաքել է Արբաթ գյուղի հանդամասից:
Գարիկ Հ.-ն նշել է, որ զանգվածը հավաքել է Արբաթ գյուղի ոռոգման ջրատարի մոտակայքից:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գարիկ Հ.-ն Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու 16 շենքի մոտ կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է 2 էլեկտրական մարտկոց, իսկ մարտի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սարալանջ գյուղի 23 տան դիմաց կայանված «ՎԱԶ 2105»-ից՝ 1 էլեկտրական մարտկոց:
Գարիկ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: