ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.05.2013 11:48
Թմրամիջոց են պատրաստել գերեզմանատանը
Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը  ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Ոստիկանության  Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել  են 1970 թ. ծնված  Աշոտ Ս.-ին և 1976 թ. ծնված  Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է  պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված  ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:
Հակոբ Չ.-ն  հայտարարել է, որ   պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































