ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.03.2014 11:51
Թմրամիջոցներ և պարագաներ ավտոմեքենայում. նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Մարտի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու սկզբնամասից, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ` շագանակագույն բամբակե խծուծներով, 20 մլ տարողությամբ ներարկիչ` մուգ շագանակագույն նյութով, 0,5 լ տարողության պոլիէթիլենային տարա` թափանցիկ հեղուկով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: