ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2019 14:36
Թմրամիջոցի հայտնաբերում Մայիսյան գյուղում
Հունիսի 11-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ տանն աճեցնում է կանեփ, ինչից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները հունիսի 12-ին, ժամը 12.00-ին, հիշյալ քաղաքացու տան խուզարկությամբ ավտոտնակում, թեյնիկի մեջ, հայտնաբերել են թղթով փաթեթավորված 6,3 գ ընդհանուր կշռով կանեփ տեսակի բույսի սերմեր, իսկ ավտոտնակի հարևանությամբ՝ 180 գ ընդհանուր կշռով 20 կանեփանման կանաչ բույս:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սերմերը պատկանում են իրեն, կանեփի սերմեր են, իսկ հայտնաբերված 20 ցողունները վայրաճ կանեփ են, ինչը ինքը չի մշակել և չի օգտագործել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: