ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2015 10:37
Թմրամիջոցը պահել էր բաճկոնի գրպանում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ազատավան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ տարա` դեղին հեղուկով, հատակին` սպիտակ նստվածք:
Հարություն Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, այն պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվելու է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: