ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.10.2018 14:04
Թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1960 թ. ծնված Լենա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1957 թ. ծնված Աննման Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 23-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել գողոնի մի մասը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: