ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2018 16:03
Ոստիկանները բացահայտեցին թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1965թ. ծնված Էմմա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ և կուտակային քարտեր:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 20.45-ին Սարկավագի փողոցի թիվ 117 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: