ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2019 18:10
Թիվ 44 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայատվեց
Մայիսի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է մայիսի 18-ին, ժամը 17.00-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գտնվող մի անծանոթուհու պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են քաղաքացուհու ինքնությունը:
Գողոնը վերցվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: