ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2018 15:48
Թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին հեռախոս. կասկածյալը բերման ենթարկվեց
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1963 թ ծնված Հասմիկ Ա.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.30-ից 17.45-ն ընկած ժամանակահատվածում թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր բաճկոնի գրպանից գողացել են «Սամսունգ Էս 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 200.000 դրամի վնաս:
Նոյեմբերի 12-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Թումանյան փողոցի թիվ 11 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարիկ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: