ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2018 11:50
Թիվ 47 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Մայիսի 12-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1949 թ. ծնված Ստյոպիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում նկատել է, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր տաբատի գրպանից գողացել են 77.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 14-ին, ժամը 12.20-ին, Մաշտոցի պողոտայից բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: