ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2018 13:06
Թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց

Հունվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 6.05-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հովհաննես Կ.-ն 1972 թ. ծնված Անուշ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65.000 դրամ, նույնականացման քարտ և բանկային քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: