ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.12.2017 13:33
Թիվ 58 երթուղու ավտոբուսի գրպանահատը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1994 թ. ծնված Ալբերտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.50-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 111.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 13.20-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: