ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 17:30
Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հունիսի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը նույն օրը, ժամը 17.05-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում 30-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, լուսանկարներ, սակայն ավտոբուսից իջնելիս բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: