ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2013 15:50
Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը անցկացրել է առաջին որակավորման ստուգումը
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացրել է առաջին որակավորման ստուգումը, որին մասնակցում էին 28 պահնորդի և 1 թիկնապահի որակավորում ունեցող անձինք:
Որակավորման ստուգմանը մասնակցած անձանց մասնագիտական պատրաստվածության և գիտելիքների մակարդակը ընհանուր առմամբ բավարարում էր ներկայացվող պահանջներին, ինչի արդյունքում 27 անձինք ստացել են դրական գնահատականներ:
Համաձայն ՀՀ կառավարության նշված որոշման՝ որակավորման ստուգումից դրական գնահատված անձանց 10 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվեն որակավորման ստուգման վկայականներ և նրանք հնարավորություն կունենան աշխատանքային պայմանագրեր կնքել «Մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիա ունեցող կազմակերպությունների հետ:
Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը կրկին անգամ հիշեցնում է, որ պահնորդի կամ թիկնապահի որակավորում ունեցող բոլոր անձինք կարող են որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով դիմել հանձնաժողովին:
Մանրամասների համար զանգահարել 59 68 31 հեռախոսահամարով:
Թեմային առնչվող մյուս հրապարակումները