ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.07.2019 14:53
Թալինի ոստիկանների բացահայտումը. գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 22-ին, ժամը 11.45-ին, հաղորդում է ստացվել, որ հուլիսին Թալին քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ ապամոնտաժել և գողացել է Թալինի Քոթանյան փողոցի մայթեզրերին տեղադրված մետաղական ութ ցանկապատ՝ համայնքին պատճառելով մոտ 320 հազար դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 19.10-ին, տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է: