ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 18:37
Թալինի ոստիկանները բջջային օպերատորների կայաններից կատարված գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բջջային օպերատորներից մեկի կայանից գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Նրանք տվել են խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ բերման ենթարկվածները, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, Արագածոտնի մարզում գտնվող բջջային երեք օպերատորների կայանների դռները տեխնիկական միջոցներով բացել են ու գողացել մոտ մեկ տոննա վառելիք։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ փորձել են գողություն անել նաև բջջային օպերատորներից մեկի Երևան-Սևան ճանապարհին գտնվող կայանից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։