ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2016 10:22
Խուզարկություն՝ քրեական գործի շրջանակներում
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1959 թ. ծնված Նարինե Ա.-ի տանը կից օժանդակ շինությունում, որտեղ աշխատանքային գործիքների մետաղյա պահարանից, պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված, հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի 16 փամփուշտ, 11 սմ երկարությամբ բիքֆուրդյան քուղ` պայթուցիչով, և էլեկտրական պայթուցիչ` հաղորդալարով:
Նարինե Ա.-ն նշել է, որ հայտնաբերվածը պատկանում է ամուսնուն` 1955 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Կատարվում է քննություն: