ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2016 17:38
Դիմակավորները գումար են պահանջել և մերժում ստանալով՝ դանակահարել ու սպանել բնակիչներից մեկին
Հունվարի 24-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բուժքույրը և հայտնել, որ 1957 թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանին իր տնակում դանակահարել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք մուտք են գործել 1929 թ. ծնված Կարլեն Իսրայելյանին պատկանող տնակ և պահանջել գումար, և երբ վերջիններս հրաժարվել են գումար տալ` սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են Ռ. Իսրայելյանին և Կ. Իսրայելյանին, ինչի հետևանքով Ռ. Իսրայելյանը մահացել է, իսկ Կ. Իսրայելյանը մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքերով ու գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: