Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


08.12.2011 16:20

Ընդդեմ կիբերհանցավորության

ՀՀ ոստիկանությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2011 թ. դեկտեմբերի 8-ին «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպել էին «Կիբերանվտանգությունը եւ կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» թեմայով միջոցառում:
Օրակարգում ոլորտին վերաբերող հարցեր էին՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների տարածված տեսակները եւ դրանց դեմ պայքարի մեթոդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վիճակն ու այդ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ այլն:
ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան բացման խոսքում բարձր գնահատեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտում ԵԱՀԿ-ոստիկանություն համագործակցությունը, նա նաեւ նշեց, որ անելիքները դեռ շատ են:
Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության եւ կիբերանվտանգության իրավիճակի, առկա ռիսկերի եւ խնդիրների շուրջ ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոլորտն ու հիմնահարցերն ավելի մանրամասն ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակից Անդրեյ Յաշչյանը:
Ինտերնետ համացանցում երեխաների շահագործման դեմ մղվող պայքարին անդրադարձավ ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակից Վահագն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում առկա թերությունները, առաջարկներ արվեցին օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
Քննարկվող հարցերի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները բարձրացված հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ: