Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.12.2012 18:00

Ընդդեմ ապատեղեկատվության

«Հայկական ժամանակ» օրաթերթը հերթական անստույգ տեղեկատվությունն է զետեղել  6.12.2012 թ. համարում՝ «Ոստիկաննե±րն են գողացել» վերտառությամբ, հրապարակման սկզբում էլ  «անոնսելով». «Երեկ մեզ հայտնի դարձավ ՀՀ ոստիկանությանն առնչվող հերթական  ցնցող դեպքը»: Միանգամից խնդրենք՝ մի ցնցվեք եւ  ձեր ցնցումներն էլ մի պարտադրեցեք ընթերցողին:  Մանավանդ, որ այդ ցնցումները կեղծ են: Պարզապես, երբ հարցում եք անում ոստիկանություն, ոչ թե ձեր «սպասման ժամերը» հրապարակեք, այլ հարցման պատասխանը: Հրապարակեք լիարժեք, առանց կրճատումների ու վերաշարադրման, ինչը ժուռնալիստիկայի տարրական պահանջն է...
Սեդա Շահինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը:
Հոկտեմբերի   վերջերին ոստիկանության Կենտրոնականի բաժնի բակում ոստիկանության մայոր Ալեքսանդր Գրիգորյանին ու ոստիկանության կապիտան Էդգար Կարապետյանին է մոտեցել քաղաքացուհի Սեդա Շահինյանը եւ ճշտելով նրանց ոստիկան լինելը՝ ասել, որ իր գումարը պահել է բնակարանում ու չի կարողանում գտնել: Նրա խնդրանքով ոստիկանները գնացել են բնակարան, որտեղ, պատշգամբի պահարանում գտնվող գրքերի հետեւում նկատել են զարդատուփ, որը Շահինյանը վերցրել է, բացել եւ առանց պարունակությունը ցույց տալու ասել է, որ գումարը տեղում է: Ոստիկանները վերադարձել են աշխատավայր: Մոտ հինգ րոպե անց Շահինյանը  կրկին մոտեցել է նրանց եւ ասել, որ իրենց գնալուց հետո գումարն անհետացել է զարդատուփից: Ոստիկանները կրկին գնացել են  Շահինյանի բնակարան ու գումարը գտել միջանցքի պահարանի վերեւում՝ դրամապանակի մեջ: Ալեքսանդր Գրիգորյանը զանգահարել է Ս. Շահինյանի՝ Փարիզում ապրող դստերը՝ Անահիտ Շահինյանին, եւ պատմել տեղի ունեցածի մասին: 
Բաժին վերադառնալով՝ Գրիգորյանն ու Կարապետյանը կատարվածը ներկայացրել են քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանին, ով հանձնարարել է հրավիրել Ս. Շահինյանին՝ գումարով հանդերձ: Ա. Մկրտչյանի աշխատասենյակում Շահինյանը հաշվել է բերած գումարը, որը կազմել է 2000 եվրո, ասել, որ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունի ու հեռացել է:
Այս ամենը ոստիկանության մայոր Արթուր Մկրտչյանը հաստատել է իր բացատրությամբ: Նույնաբովանդակ բացատրություններում Ս. Շահինյանի հարեւաններ Հրայր Հովսեփյանն ու Եպրաքսյա Ասկարյանը նշել են, որ Սեդա Շահինյանն ունի հիշողության խնդիրներ, ինչը նկատվել է նրա հետ շփվելիս: Իսկ Երեւանի քաղաքապետարանի թիվ 1 պոլիկլինիկայից ստացված ամբուլատոր քարտի քաղվածքի համաձայն՝ նա ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ հիշողության խանգարում, որը բնութագրված է հիշելու ընդունակության իջեցմամբ, հիշողության եւ ընկալման, վերարտադրման նվազմամբ:
Ի դեպ, Սեդա Շահինյանը բացատրության մեջ նշել է, որ իր 6000 եվրո գումարը բաղկացած էր 1000 եվրո արժողությամբ վեց թղթադրամից, ինչն անհեթեթություն է. նման արժեքով եվրոթղթադրամ գոյություն չունի...
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից Սեդա Շահինյանի բնակարանից գումար եւ ոսկյա ապարանջաններ վերցնելու հանգամանքները չեն հաստատվել:
Նորից ու նորից կոչ ենք անում իրավական թեմաներով գրող լրագրողներին՝ մի արհամարհեք անմեղության կանխավարկածը, մի  անտեսեք բոլորի խոսելու եւ լսված լինելու իրավունքը, կանխակալությամբ մի վիրավորեք ձեր պատասխանատու գործի արժանապատվությունը: