ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.04.2019 13:06
Էրեբունու ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը
Փետրվարի 18-ին 69-ամյա մի ուսուցչուհի հաղորդում էր տվել, որ փետրվարի 1-ից մինչև փետրվարի 14-ը իր ծանոթներ Անին, Լևոնն ու նրա եղբայրը հյուրընկալվել են իր բնակարանում, և այդ ընթացքում նրանցից մեկը հյուրասենյակից գողացել է իր ոսկյա զարդերը:
Ձեռնարկվել են միջոցառումներ Անիի, Լևոնի ու նրա եղբոր ինքնությունները պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 29-ին Անին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: