ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2019 13:05
Էրեբունու ոստիկանները պարզել են ինքնությունն ու բացատրական աշխատանք տարել
2018 թվականի դեկտեմբերի 10-ին ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ երկու հոգի ուզում են հարևանի տնից գողություն կատարել:
Մեկնած ոստիկանները պարզել էին, որ բնակարան փորձել են մուտք գործել տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը բացելու միջոցով, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Գողության փորձը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 26-ամյա Վանիկ Կ.-ն, նաև պարզվել էր, որ նա գործել է ոմն Սաքոյի հետ:
Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Սաքոյի ինքնությունը՝ 29-ամյա Սարգիս Մ., որը բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին ներկայացել է քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձարբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: