ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 13:40
Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 24-ին ոստիկանություն էր զանգահարել 23-ամյա մի կին և հայտնել, որ Նոր Արեշի տան բակից գողացել են հեծանիվը:
Մեկնած ոստիկանները պարզել էին, որ 140 հազար դրամ արժողությամբ հեծանիվը գողացել էին՝ օգտվելով դարպասի դուռը բաց լինելու հանգամանքից:
Հարուցվել էր քրեական գործ:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար մայիսի 29-ին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտաներելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: