ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2014 17:37
Ոստիկանության Էրեբունու բաժնում ամփոփվեցին 2014 թ. 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում բաժնի ծառայողների կողմից 2014 թվականի 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանն իր ելույթում ներկայացնելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքի արդյունքները` նշեց ձեռքբերումները, միաժամանակ վեր հանելով նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը բաժնի ծառայողների կողմից 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: