ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 13:33
Էջմիածնի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։