ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2015 12:07
էլեկտրահարող 2 սարք և փամփուշտներ՝ բնակարանի խուզարկությամբ
Ապրիլի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Հեկտոր Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 7,62 մմ տ/չ 4 փամփուշտ և էլեկտրահարող 2 սարք:
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերվածն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: