ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2017 11:09
Զենք-զինամթերք՝ կամավոր
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, 1985 թ. ծնված Սարգիս Թ.-ն կամավոր ներկայացրել է «ՐԿԳ-ԶԵՄ. ՏԳ-45» տեսակի հակատանկային և «Ֆ-1» տեսակի ձեռքի 4 նռնակ առանց պայթուցիչի, 5.45մմ տրամաչափի 120 փամփուշտ, «ՈՒԶՐԳՄ» տեսակի 4 պայթուցիչ:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, բնակչության շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ին, 1990 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 16 տրամաչափի, ողորկափող, մեկփողանի, որսորդական հրացան, «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 10 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 17.25-ին, 1985 թ. ծնված Արամ Թ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող հրացան:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ենթակա բաժինների և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում բնակչության շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, 1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ 5.6 մմ տրամաչափի, 5.6 մմ տրամաչափի 4, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, 1984 թ. ծնված Կամո Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18E» տիպի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: