ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 15:10
Բացահայտվեց Զովունիում կատարված բնակարանային գողությունը
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ հունվարի 30-ի ժամը 16.00-ից մինչև փետրվարի 4-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող, տներից մեկի 2-րդ հարկի պատշգամբի ապակին և մտել ներս, այնուհետև կոտրել են ննջասենյակի դռան ապակին և ննջասենյակից գողացել հեռուստացույց:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 14-ին, ժամը 15.05-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Ա.-ին, որը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը:
Կարեն Ա.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: