ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2019 15:36
Զովունիի բնակիչը կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Զովունի գյուղի մի բնակիչ և կամովին ներկայացրել մեկփողանի, 16 մմ տրամաչափի «ԻԺ-18» տիպի որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փանփուշտ ու հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: Նա իր հետ բերել էր 1990-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ:
Զենք-զինամթերքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր: